Հոգեկան առողջություն
Ապաթիա, ուժերի անկում. armeniamedicalcenter.am
Երբեմն բացակայում որևէ բան անելու ցանկությունը, սակայն երբ այն վեր է ածվում ամեն ինչի նկատմամբ անտարբերության, երբ ցանկություն չի լինում փողոց դուրս գալ, անգամ անկողնուց վեր կենալ, դա արդեն ոչ նորմալ վիճակ է, որն անվանում են ապաթիա:
Ուժերի անկումը շրջապատի կողմից բնութագրվում է որպես ծուլություն: Մինչդեռ դա կարող է քրոնիկ հոգնածության համախտանիշի (ՔՀՀ) առաջին ազդանշանը լինել: Հաճախ ապաթիան կապված է սխալ ապրելակերպի կամ հոգեբանական խնդիրների հետ: Բայց երբեմն այն օրգանիզմի լուրջ ախտաբանության նշան է:
Ախտանշանները.
- Քնկոտություն,
- աղմուկ ականջներում,
- գրգռված վիճակ,
- աչքերի առաջ սև կետեր,
- ախորժակի վատացում,
- թուլություն, մարմնի ջարդվածություն,
- գլխացավ,
- մրսկանություն,
- անքնություն,
- վերջույթների սառնություն,
- զարկերակային ճնշման տատանումներ,
- մաշկի գունատություն,
- գլխապտույտի նոպաներ:
Ապաթիայի նշանները միշտ անհատական են, և նշված ախտանշաններից մի մասը կարող են չլինել. դրանց փոխարեն կարող են դիտվել այլ նշաններ, օրինակ, ջերմության բարձրացում:
Միշտ առկա է վատ տրամադրություն, դեպրեսիա, նվազում են աշխատունակությունը, ինտելեկտուալ ունակությունները, երբեմն լինում են ինքնասպանության մտքեր:
Պատճառները
Հաճախ ապաթիայի պատճառ է խիստ ծանրաբեռնվածությունը: Երկար ժամանակ փորձելով լուծել բոլոր խնդիրները, ի վերջո, մարդն իրեն սպառված է զգում և ընկնում ապաթիկ վիճակի մեջ:
Պատճառներն են.
- Ծանրաբեռնվածություն: Աշխատանքը, տնային գործերը, հարազատների խնդիրները, ավելորդ և մեծ քանակի տեղեկատվությունը, ամեն բան հասցնելու ճիգերը թուլացնում և հոգնեցնում են մարդուն, հյուծում օրգանիզմի էներգիան: Սակայն հանգստանալու փոխարեն շարունակվում է կյանքի նույն ռիթմը:
- Քրոնիկ անքնություն: Երկարատև անքնությունը երկար ժամանակ կարող է որևէ խնդիր չառաջացնել, սակայն, ի վերջո, այն նկատելի է դառնում, հանգեցնում արտահայտված հոգնածության, քնկոտության, ուժերի անկման:
- Սխալ սնունդ: Վիտամինների պակասը կարող է լրջորեն խախտել կյանքի նորմալ վիճակը: Հատկապես նկատելի է В խմբի վիտամինների պակասը, որոնք նպաստում են օրգանիզմում օգտակար նյութերի և թթվածնի տեղափոխմանը:
- Դեղորայքի ընդունում: Որոշ դեղեր կարող են ապաթիա առաջացնել: Դրանք որոշ հակահիստամինային միջոցներն են, գերճնշման դեմ պատրաստուկները (բետա-պաշարիչներ), հակադեպրեսանտներ, հորմոնալ միջոցներ և օրալ հակաբեղմնավորիչներ:
- Հոգեբանական գործոններ: Եթե մտքերն անվերջ զբաղված են (կոնֆլիկտներ, խնդիրներ), նույնիսկ երկարատև հանգիստը չի կարող վերականգնել էներգիայի պաշարը:
Խնդիրները կարող են կապված լինել շրջապատող մարդկանց, աշխատակիցների հետ, երբ մարդն իրեն ընդունված չի զգում նրանց կողմից, կորցնում է ինքնավստահությունը, ժամանակի ընթացքում դադարում հետևել իրեն: Նա կարող է սկսել ալկոհոլ կամ նարկոտիկներ օգտագործել:
Կարևոր գործոն է չսիրած կամ միօրինակ աշխատանքը: Որոշ ժամանակ անց համբերությունն, ասես, սպառվում է և դիտվում են ապաթիայի նշաններ:
Ձգձգվող սթրեսը նույնպես կարող է հանգեցնել ապաթիայի: Երբեմն սթրեսը դրդում է օրգանիզմին, բարձրացնում աշխատունակությունը, վճռականությունը: Բայց ձգձգվող սթրեսը քայքայիչ և հյուծող ազդեցություն է ունենում, որն էլ դառնում է ապաթիայի պատճառ:
Ապաթիայի են հանգեցնում նաև տարբեր կոնֆլիկտներն ընկերների, հարազատների, զուգընկերոջ հետ:
Ապաթիան կարող է նաև լուրջ հիվանդության ախտանիշ լինել.
- վահանագեղձի դիսֆունկցիա,
- կանանց մոտ հորմոնալ ֆոնի խախտում,
- շաքարային դիաբետ,
- սիրտ-անոթային հիվանդություններ,
- ասթենիա` ծանր հիվանդություններից հետո (թոքաբորբ, գրիպ և այլն),
- գլխուղեղի օրգանական ախտահարում (նեյրոինֆեկցիաներ, դեմենցիա, Ալցհեյմերի հիվանդություն),
- հուզական այրման համախտանիշ. դիտվում է բժիշկների, սոցաշխատակիցների, ուսուցիչների, թղթակիցների մոտ՝ մարդկանց, որոնք նվիրված են իրենց աշխատանքին, և մշտապես բախվում են բացասական իրավիճակների հետ:
Ապաթիայի նշանների առկայության դեպքում պետք է դիմել մասնագետի:
Հետազոտություններից հետո ավելի պարզ կլինի հետագա մոտեցումը. հնարավոր է հոգեբանի կամ հոգեթերապևտի խորհրդատվության կարիք լինի:
Կարդացեք նաև
Մասնագետները նշում են, եթե չսովորենք կառավարել սթրեսը, ապա քրոնիկական սթրեսի ազդեցության արդյունքում կարող են առաջանալ հոգեկան և մարմնական խանգարումներ...
Կարճատև արձակուրդը և հետտոնական ընթացքը մարդուն պարտադրում են դիմելու հարմարողական մեխանիզմների կիրառման ամենօրյա կյանքին վերադառնալու համար...
Մանկավարժ-հոգեբան, Խաղաթերապիայի կաբինետի պատասխանատու Ռուզաննա Շավրեշյանը ուսումնական տարվա մեկնարկից առաջ օգտակար խորհուրդներ է ներկայացնում, որոնք կարող են թեթևացնել առօրյան...
Հիվանդությունների կենսաքիմիական, կլիմայական և այլ պատճառների մասին կարելի է անվերջ խոսել: Սակայն դրանք միայն հետևանքներ են: Հիվանդության առաջնային պատճառը մարդու ներսում է՝ նրա մտքերում, հույզերում...
Մարդն ունի մտածելու, շրջակա տեղեկատվությունը մեկնաբանելու և դրանք անձնական նախասիրությունների, համոզմունքների ու փորձառությունների միջոցով մշակելու միտումներ, որոնք երբեմն կարող են կողմնակալ լինել ու ազդել...
ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝ կապված վերջին տասնամյակում...
Դեռ 1949 թվականին հետազոտողներ Էնրիկո Ֆերմին, Ուլամը և Մակարոն ուսումնասիրել են ոչ գծային՝ տատանողական համակարգերը, որոնց հատկությունները կախված են դրանցում տեղի ունեցող գործընթացներից...
Ուրախ ժամանց հարազատների ու մտերիմների հետ, գեղեցիկ նվերներ, հրաշքներ և Ամանորի հեքիաթ… Ամեն տարի բոլորս մեծ ակնկալիքներով ենք սպասում Ամանորին, սակայն ժամանակի ընթացքում հաճախ հասկանում ենք, որ մեր երազանքներից շատերը այդպես էլ...
Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...
Զգացմունքը հզոր ուժ է, որի միջոցով ձևավորվում է մարդու հայացքը կյանքի վերաբերյալ։ Էմոցիաները ձևավորվում են օրվա ընթացքում կյանքի իրադարձությունների հիման վրա: Դրանց միջոցով կարեկցում և կիսում ենք...
Այս երևույթն ունի բացասական ազդեցություն պացիենտների առողջության վրա։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, նման բռնկումն աշխատանքային քրոնիկ սթրեսի հետևանքով ի հայտ եկող...
Ճանաչողական-վարքային թերապիայի եւ սոցիալական հոգեբանության մասնագետ Ալիս Բոյսը բացատրել է, որ ընկճված ժամանակ առույգանալը հեշտ է: Պետք է ապրել այնպիսի զգացումներ, որոնք լինում են հաջողությամբ կատարված առաջադրանքից...
Կպչուն մտքերը, իռացիոնալ վախերը, տարօրինակ ռիտուալները որոշ չափով բնորոշ են շատերիս:
Ինչպե՞ս հասկանալ, որ այն դուրս է եկել առողջ վարքի սահմաններից և ժամանակն է դիմել մասնագետի օգնությանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն